«Նրանք նախ արմատներով հանում են սրտերը...». Եվա Ռիվաս

11:53   12 մարտի, 2019

Երգչուհի Եվա Ռիվասը նոր հրապարակում է արել Instagram-ում եւ մեկնաբանություններում կիսվել մտքերով։

Ռիվասը լուսանկարում սեւ բլուզ է կրում եւ վառ դիմահարդարված է։ «Նրանք նախ արմատներով հանում են սրտերը, հետո հետ դնում՝ հույս ունենալով, որ դրանք կրկին կսկսեն զարկել եւ կյանք տալ։ Ինքս էլ չգիտեմ՝ ինչու այսօր արթնացա այս մտքերով... բայց դա ճիշտ է եւ շատ տխուր։ Գիշերն այլեւս Մակդակ չեմ ուտի, դա է մեղավոր»,- մեկնաբանություններում գրել է հմայիչ երգչուհին։

Հիշեցնենք՝ երգչուհին ավելի վաղ սելֆի էր տեղադրել՝ մեկնաբանություններում խոսելով փոփոխությունների մասին։ Ռիվասը սեւ տաբատ էր կրում, որը համադրել էր բաց գույի վերնազգեստի հետ։ «Ցանկացած փոփոխություն միշտ նոր հնարավորություններ է բերում»,- ռուսերենով գրել էր երգչուհին։



© NEWS.am STYLE