Թագուհի Ռանիան ուսուցիչների ֆորումի ընթացքում հիացրել է նրբագեղ ոճով

12:45   12 մարտի, 2019

Թագուհի Ռանիան ամենանրբագեղ առաջին տիկիններից մեկն է։ Հորդանանի թագավորի կինն ուշադրությամբ հետեւում է թրենդերին եւ նորաձեւ ու ոճային հագուստ գտնում նույնիսկ տարածված ու մատչելի ապրանքանիշերի արտադրանքի շարքում՝ չձգտելով միայն դիզայներական հագուստ գնել։

Թագուհին մասնակցել է ուսուցիչների ֆորումի եւ հերթական անգամ ցույց տվել անթերի ճաշակը։ Հորդանանի առաջին տիկինն ընտրել է մուգ կարմիր բլուզ, միջին երկարության շրջազգեստ եւ բարձրակրունկ կոշիկներ։ Կերպարն ամբողջացրել է Saint Laurent ապրանքանիշի պայուսակը։

Աղբյուրը՝ Bazaar

Լուսանկարները՝ Instagram, Legion Media



© NEWS.am STYLE