«Գարնանային». հմայիչ Մարինկա Խաչատրյանի ոճային կերպարը

16:49   12 մարտի, 2019

Երիտասարդ դերասանուհի Մարինկա Խաչատրյանը լուսանկարվել է նոր ֆոտոշարքում։ Դերասանուհին գարնանային ու ոճային կերպար է ընտրել։ Նա հրապարակում է արել Instagram-ում՝ տեղադրելով կադրերից մի քանիսը։

«Էլենի օրագիրը 2» հեռուստասերիալում հանդես եկող դերասանուհին ներկայացել է երկար զգեստով, որը զարդարված է հետաքիքիր նախշերով։ Կերպարն ամբողջացրել են արեւային ակնոցը եւ սեւ գլխարկը, ինչպես նաեւ խոշոր աքսեսուարները՝ ոսկեգույն ականջօղեր եւ մատանիներ։ «Գարնանային»,- հրապարակմանը կից գրել է Մարինկա Խաչատրյանը։

Հիշեցնենք՝ ավելի վաղ դերասանուհին Instagram-ի Stories բաժնում, ուր ցանկացած տեղեկատվություն հասանելի է ընդամենը 24 ժամ, վերահրապարակել էր ընտրյալի տեղադրած լուսանկարը։ Կադրում զույգը գրկախառնված էր, Մարինկան ջերմ համբուրում էր սիրելիին։

Լուսանկարը՝ AnushikMarkosyanPhoto



© NEWS.am STYLE