«Չկա ավելի կարեւոր որեւէ բան, քան երեխաները». Հասմիկ Կարապետյան

20:01   12 մարտի, 2019

Երգչուհի Հասմիկ Կարապետյանը նոր լուսանկար է հրապարակել Instagram-ում եւ կոչ արել որքան հնարավոր է շատ ժամանակ անցկացնել երեխաների հետ։

Երեւանում արված լուսանկարի մեկնաբանություններում երգչուհին անգլերենով գրել է. «Ժամանակ անցկացրեք ձեր փոքրիկների հետ... Որքան հնարավոր է, շատ։ Չկա ավելի կարեւոր որեւէ բան, քան երեխաները»։ Նշենք, որ երգչուհու՝ վերջին շրջանի հրապարակումների մեծ մասը նվիրված է նրա դստերը։

Հիշեցնենք՝ Հասմիկ Կարապետյանն ավելի վաղ կիսվել էր ընտանեկան կադրերով, որոնցում պատկերված էր դստեր ու ամուսնու հետ։ «Ժամանակ ընտանիքի հետ»,- մեկնաբանություններում գրել է երգչուհին։



© NEWS.am STYLE