Կրկին վինտաժ. Քիմ Քարդաշյանը՝ Versace-ի՝ իդեալական լանջաբացվածքով զգեստով

16:20   12 մարտի, 2019

Քիմ Քարդաշյանը վերջին շրջանում վինտաժային հագուստ է նախընտրում։ Նա արդեն հասցրել է աղմուկ առաջացնել Azzedine Alaia-ի՝ 1991թ.-ին թողարկված հագուստով։ Բոդիի համար Քիմը վճարել է 6500, երկարաճիտ կոշիկների համար՝ 2060 դոլար։ Բաճկոնի արժեքը հայտնի չէ, սակայն այն համեմատելով բոդիի գնի հետ՝ կարելի է ենթադրել, որ դրա համար եւս աստղը քիչ գումար չի վճարել։

Այս անգամ Քիմ Քարդաշյանը կանացի զգեստով մասնակցել է ընտանիքի ընկերոջ՝ ռեփեր Չանսերոլ Բենեթի ամուսնական արարողությունը. նա հանդես է գալիս Chance The Rapper կեղծանվամբ։

Միջոցառման համար Քիմն ընտրել է Versace նորաձեւության տան արխիվային զգեստը։ Նյուդ երանգի կոշիկներն ամբողջացրել են կերպարը։

Քիմը կարծես այնքան երկար է ընտրել իդեալական կերպարը, որ ամուսնու հետ ուշացել է հանդիսավոր արարողությունից։ Արդյունքում հարսանացուի կերպարը մթագնելու փոխարեն Քարդաշյանը ստիպված է եղել համեստորեն հետեւել գործողություններին. աստղային զույգին թույլ չեն տվել տարածք մուտք գործել՝ արդեն իսկ սկսված հանդիսության ընթացքը չխաթարելու համար։

Լուսանկարները՝ Legion Media



© NEWS.am STYLE