«Երբ ամեն ինչ կործանված է, մտածիր, թե ազատված տեղում ինչ ես կառուցելու». Էլեն Ասատրյան

19:51   12 մարտի, 2019

Հանրությանը սերիալներից հայտնի դարձած երիտասարդ դերասանուհի, հանդիսավար Էլեն Ասատրյանը ներկայացել է գրավիչ կերպարում։

Դերասանուհին իր միկրոբլոգում հրապարակված լուսանկարում սեւ կոստյում է կրում։ «Երբ ամեն ինչ կործանված է, մտածիր, թե ազատված տեղում ինչ ես կառուցելու»,- սեւ-սպիտակ գունավորմամբ կադրի մեկնաբանություններում գրել է Էլեն Ասատրյանը:

Հիշեցնենք՝ ավելի վաղ Էլեն Ասատրյանը ներկայացել էր շքեղ զգեստով։ «Որքան էլ, որ արագ են թռչում օրերը, տարին երկար է ու ձիգ, այն ունի 12 ամիս, իսկ այդ ամիսներից յուրաքանչյուրը 30 օր, օրն էլ՝ 24 ժամ: Յուրաքանչյուր օրը սկսվում է առավոտից: Մենք արթնանում ենք ու փնտրում մի լույս, որը մեզ ուրախություն կպարգեւի: Ցավոք, երբեմն օրն ԻԲՐ առանց պատճառի սկսվում է տխրությամբ ու դատարկությամբ:

Այդ օրերը բարդ են գլորվում: Մենք փորձում ենք լցնել այդ բացը, բայց այդ դատարկ տարածքում նկատելի երեւում է ինչ-որ մեկի տեղը: Այդ տեղը լցվում է մի բառից ու մի ջերմ հայացքից:Եվ ուրեմն, պարզ է, որ կնոջը գրեթե ոչինչ պետք չէ երջանկության համար, բացի պետքական ու սիրված լինելու զգացումից: Սիրեք Ձեր կանանց, մի կորցրեք պահը ասելու համար, որ սիրում եք: Երջանկությունը վաղուց է, ինչ թանկարժեք նվերների ու նյութի մեջ չէ: Կյանքը կարճ է, իրական սերը՝ հավերժ… Թող յուրաքանչյուր օրն առիթ դառնա լավ վերաբերմունքի ու մոտեցման համար: Բոլոր կանայք ու աղջիկները հավասարապես գեղեցիկ են, նրանցից յուրաքանչյուրը մեկի սերն է, կեսն ու կյանքի ոճը: Գթասիրտ եղեք ու մի կոտրեք այն սիրտը, որը Ձեզ սիրելով ապրում է ու շնչում: Սիրեք Ձեր կանանց այսօր, վաղը, ամեն վայրկյան ու մի ողջ հավերժություն: Թող, որ մարտի 8-ն էլ լինի սիրո դրսեւորման նոր ձու ու սիրո վերածնունդ…»,- լուսանկարին կից գրել էր նա։



© NEWS.am STYLE