Երաժիշտ Դավիթ Մանուկյանի հիթը Ռուսաստանի գլխավոր սոցիալական ցանցի թոփում է

17:23   12 մարտի, 2019

«Թթվածին» («Кислород») երգը, որը կատարում է Ռուսաստանում հայտնի երաժիշտ եւ բլոգեր Դավիթ Մանուկյանը, «Вконтакте» սոցիալական ցանցում զբաղեցրել է առաջին հորիզոնականը լսումների թվով՝ ըստ Boom երաժշտական ծառայության։

Посмотреть эту публикацию в Instagram

Публикация от Давид Манукян (@dava_m)

«Մեր երգն առաջին հորիզոնականում է։ Շնորհակալ եմ, որ հավատացել եք ինձ, ես ձեզ հուսախաբ չեմ անի»,- «Вконтакте»-ի իր էջում գրել է Մանուկյանը։

Երգը հրապարակվել է նաեւ YouTube-ում, եւ մի քանի օրվա ընթացքում դիտումների թիվը հասել է կես միլիոնի։

Ավելի վաղ բլոգերներ Դավիդ Մանուկյանին եւ Կարինա Լազարյանցին բերման էին ենթարկել այն պատճառով, որ նրանք փակել էին երթեւեկությունը Մոսկվայի կենտրոնում՝ տեսահոլովակի նկարահամնամ համար։ Մոսկվայի՝ ճանապարհային երթեւեկության կազմակերպման կենտրոնում այս պահվածքը հիմար եւ անթույլատրելի էին համարել։



© NEWS.am STYLE