«Մի լսիր նրանց, ովքեր չգիտեն երազել». Լայզա Մինելի

18:04   12 մարտի, 2019

Այսօր՝ մարտի 12-ին, ծննդյան 73-ամյակն է նշում ամերկացի հայտնի երգչուհի եւ դերասանուհի Լայզա Մինելին: Լայզա Մինելին աշխարհին հայտնի է իր յուրահատուկ կերպարով եւ մեցո-սոպրանո յուրահատուկ ձայնով: Նրան մեծ ճանաչում բերեց «Կաբարե» ֆիլմը, որի շնորհիվ արտիստուհին արժանացավ «Օսկար» մրցանակի:

Իր կարիերան Մինելին սկսել է, որպես թատրոնի դերասանուհի, որից հետո այն շարունակել՝ որպես երգչուհի՝ հանդես գալով տարբեր գիշերային ակումնբվերում:

Մինելիի հայտնիության գագաթնակետը եղավ 1960-ական թ-երին, իսկ ավել ուշ Քառնեգի Հոլի եւ Ռադիո Սիթի Հոլի նրա համերգները նրան նոր հաջողություններ բերեցին:

Եվ չնայած այս ամենին՝ Մինելին իրեն ավելի շատ դերասանուհի է համարում, քան երգչուհի՝ պնդելով, որ ինքը բնավ երգել չգիտի:

NEWS.am STYLE-ը վերհիշել է հայտնի երգչուհու մտքերից մի քանիսը:

«Երազիր… Թող ուղեղդ քեզ տանի այնտեղ, որտեղ ցանկանում ես լինել: Հետո մտածիր այդ մասին ու հաշվի առ բոլոր հնարավոր ուղիները: Մի լսիր նրանց, ովքեր չգիտեն երազել»:

«Ես լավ երգչուհի չեմ: Ես, պարզապես, գիտեմ, թե ինչպես պետք է երգը մատուցել»:

«Երեկվա զղջումն ու վաղվա հանդեպ վախը կարող են քեզ սպանել»:

«Ամբողջ աշխարհի հանդիսատեսը մեկն է, չկա տարբերություն: Դու, պարզապես, պետք է կարողանաս նրանց զվարճացնել»:

«Ես, իսկապես, հավատում եմ, որ այս աշխարհում անհնարին ոչինչ չկա»:

«Մայրս ինձ ուղի է ցույց տվել, իսկ հայրս տվել է երազանքներ: Նրա շնորհիվ եմ ես տեսել ապագան»:

«Ես շատ երկար եմ աշխատել, որպեսզի ցույց տամ իմ իրականությունը, որը շատ հետաքրքիր է»:

«Ես թատերային եմ՝ ես խաղացող եմ»:

Լուսանկարները՝ New York Daily News, Getty Images



© NEWS.am STYLE