Քիմ Քարդաշյանի նախկին սիրելիի կինը հայերենով հանգստացրել է երեխաներին (վիդեո)

18:36   12 մարտի, 2019

Ամերիկյան ֆուտբոլային ակումբի հայտնի խաղացող Ռեջի Բուշի կինը՝ հայուհի Լիլիթ Ավագյան-Բուշը, Instagram-ի էջում տեսանյութ է հրապարակել, որում պատկերված է ընտանեկան ուղեւորությունը մեքենայով։ Լիլիթն ու նրա ամուսինն անգլերենով քննարկում են ուղեւորությունը, իսկ երեխաները պարբերաբար տարբեր խնդրանքներով խանգարում են նրանց։

Посмотреть эту публикацию в Instagram

Публикация от Lilit Avagyan Bush (@lilitslife)

Ավագ երեխային հանգստացնելու նպատակով Ավագյանը նրան դիմում է հայրերենով. «Մի հատ կսպասես, մի վայրկյան»։

Instagram-ի հայ հետեւորդներն անուշադրության չեն մատնել տեսանյութը եւ գովել են Լիլիթին, որ նա երեխաներին սովորեցնում է մայրենի լեզուն։

Լիլիթ Ավագյան-Բուշին համացանցում Քիմ Քարդաշյանի նմանակն են անվանել. նրա ամուսինը Քիմի հետ հանդիպել է 2007-2010թթ.։ Քարդաշյանից բաժանվելուց 5 տարի անց Ռեջի Բուշն ամուսնացել է պարի ուսուցչուհի Լիլիթ Ավագյանի հետ։ Այժմ Բուշը կարճ մազերով է, սակայն ընդհանուր առմամբ հիշեցնում է Քարդաշյանին։  

Հետեւորդները, քննարկելով նրա վերջին լուսանկարները, նշում են, որ նա կարծես «վերցրել է Քիմի զգեստները, կազմվածքը եւ նույնիսկ դիմագծերը»։



© NEWS.am STYLE