The Weeknd-ը Բելլա Հադիդին ծանոթացրել է մոր հետ

22:39   12 մարտի, 2019

Մոդել Բելլա Հադիդն ու The Weeknd-ը միասին ապրում են Մանհեթենի հսկայական տանը եւ նրանք նույնիսկ ընդհանուր շուն ունեն։ Սակայն, դատելով ամենից Աբելը մոր հետ իր սիրելիին ծանոթացրել է միայն այսօր։

Սրանից առաջ The Weeknd-ի սիրելի կանանց միասին չէին տեսել։ Իսկ այսօր Սամրա Տեսֆայեն եկել է Բելլայի եւ Աբելի նյույորքյան բնակարան, Բելլային ցույց է տվել ուդու փոքր տարիքի լուսանկարը, իսկ հետո Weeknd-ը միկրոբլոգի իր էջի Stories բաժնում տեղադրել է լուսանկար, որում Բելլան եւ նրա մայրը գրկախառնված են։

Շատ հուզիչ է։ Հնարավո՞ր է շուտով նաեւ հարսանիք լինի։



© NEWS.am STYLE