Գարիկ Մարտիրոսյանը հետեւորդներին հայտնել է Ալեքսեյ Չումակովի իրական տարիքը

19:03   12 մարտի, 2019

Հայտնի շոումեն, հեռուստահաորդավար եւ «Comedy club»-ի անդամ Գարիկ Մարտիրոսյանն իր հետեւորդներին զարմացրել է արտասովոր շնորհավորանքով, որն ուղղել է երգիչ Ալեքսեյ Չումակովին։

«Շնորհավոր ծնունդդ, թանկագինս։ Առողջ ու երջանիկ եղիր։ Քեզ ստեղծագործական նվաճումներ եւ հաջողություններ են մաղթում ամեն ինչում։ Շնորհակալություն քո հրաշալի երաժշտության համար։ Եվ հիշիր. 60 տարեկանում ամեն բան նոր է սկսվում»,- Չումակովի լուսանկարը մակագրել է Գարիկ Մարտիրոսյանը։

Հետեւորդները եւս սկսել են կատակել այդ թեմայով։ Նրանց մի մասը գրել է, որ Չումակովը լավ է պահպանվել այդ տարիքի համար։ Իսկ նրանք, ովքեր հումորի զգացման հետ կապված խնդիրներ ունեն, սկսել են ուղղել արտիստին՝ նշելով, թե իրականում քանի տարեկան է Չումակովը։

Մարտի 12-ին ռուս հայտնի արտիստ, կատարող Ալեքսեյ Չումակովը, ում մայրը հայ է, դարձել է 38 տարեկան։ Ավելի վաղ Ալեքսեյ Չումակովը հյուրընկալվել է մեկ այլ հայի՝ Տիգրան Քեոսայանի «Международная пилорама» հաղորդմանը։ Հայտնվելով ստուդիայով՝ Չումակովը նշել է, որ վաղուց է ծանոթ հաղորդավարի հետ եւ պատմել՝ ինչպես է տեղի ունեցել ծանոթությունը։



© NEWS.am STYLE