Այ սա նվեր է․ Թիմաթին սիրելիին շքեղ մեքենա է նվիրել

23:11   12 մարտի, 2019

Անաստասիա Ռեշետովային եւ Թիմաթիին համարում են ռուսական շոու բիզնեսի ամենագեղեցիկ զույգերից մեկը։ Նրանց սիրավեպի մասին խոսում էին դեռ մի քանի տարի առաջ, սակայն միայն 2017-ին Անաստասիան հաստատեց այն, որ ռեփերի հետ հարաբերությունների մեջ է՝ իր էջում տեղադրելով համատեղ լուսանկար։

Առաջ, եթե սիրահար զույգը հազվադեպ էր ներկայանում միջոցառումներին, հանրային վայրերում եւ տեղադրում  համատեղ լուսանկարներ, ապա այժմ իրենց հարաբերությունները չեն թաքցնում։ Ռեշետովան իր Instagram-ում պատմում է ռեփերի հետ հարաբերությունների զարգացման մասին, իսկ ավելի հաճախ ցուցադրում է ռեփերի մատուցած նվերները։ Եվ այսպես, մոդելն իր ծննդյան տարեդարձին ստացել է Graff ապրանքանիշի խաչ, որն արժե 10 միլիոն ռուբլի։

Պարզվում է, որ դա Թիմաթիի մատուցած ամենաթանկ նվերը չէ։ Մոսկվայում Ռեշետովան շրջում է սեւ «գելենվագենով»։ Իսկ Մերսեդոս Բենսի այդ մոդելն արժե մոտավորապես 20 միլիոն ռուբլի։

Ի դեպ, Թիմաթին նույնպես ունի նույնպիսի մեքենա։

Աղբյուրը՝ Peopletalk



© NEWS.am STYLE