Աստղիկ Սաֆարյանի շքեղ տեսքը

22:06   12 մարտի, 2019

Աստղիկ Սաֆարյանը հայկական շոու-բիզնեսի այն ներկայացուցիչներից է, որի ոչ միայն ձայնով, այլեւ գեղեցիկ լուքերով, նրբագեղ ճաշակով կարելի է անվերջ հիանալ:

Աստղիկն իր՝ ոճն ու ճաշակը հաճախ ցուցադրում է Instagram-ի էջում՝ հրապարակելով նոր լուսանկարներ ու տեսանյութեր, որոնք ուրախացնում են երգչուհու հետեւորդ-երկրպագուներին: Նրանք միշտ գնահատում են ոճային երգչուհու ամեն մի նոր լուքը։ Այն, որ երգչուհին գլխարկների սիրահար է, այլեւս գաղտնիք չէ ոչ երկրպագուների եւ ոչ էլ մեզ համար: 

Հայտնի երգչուհին միկրոբլոգի իր էջում նոր լուսանկար է հրապարակել, որում իր երկրպագուներին եւ հետեւորդներին ներկայացել է շքեղ տեսքով։ Երգչուհին կրում է սեւ զգեստ, սպիտակ, երկար պիջակ, բարձրակրունկներ եւ իր սիրելի լայնեզր գլխարկ։

Ավելի վաղ Աստղիկ Սաֆարյանը լուսանկարներ էր հրապարակել Սիցիլիայից եւ մեկնաբանություններում «սիրո խոստովանություն» արել քաղաքին։ «Սիրահարված այս քաղաքին»,- գրել էր նա։



© NEWS.am STYLE