Հռիփսիմե Հակոբյանի գարնանային լուսանկարը

23:33   12 մարտի, 2019

Հռիփսիմե Հակոբյանը հայկական շոու-բիզնեսի այն երգչուհիներից է, ովքեր «բաց» են իրենց երկրպագուների առաջ: Երգչուհին բավականին անմիջական է Instagram-ի իր էջում: Նա պարբերաբար գեղեցիկ լուսանկարներ, սելֆիներ է տեղադրում, ներկայացնում է երկրպագուներին օրվա անցուդարձը, ընտանեկան ուղեւորությունները: Հռիփսիմեն նաեւ արձագանքում է, թե լավ, թե վատ մեկնաբանություններին։

Այս անգամ Հռիփսիմեն միկրոբլոգի իր էջում նոր լուսանկար է տեղադրել, որում իր հետեւորդներին ներկայացրել է գարնանային լուքը։ Նա կրում է սեւ զգեստ, ջինսե բաճկոն, արեւային ակնոց, իսկ ձեռքերում կա կակաչների գեղեցիկ փունջ։

Հիշեցնենք՝ ավելի վաղ երգչուհին ներկայացել էր առանց շպարի։ Երգչուհին սեւ վերնազգեստ էր կրում։ Լուսանկարին կից Հռիփսիմե Հակոբյանը շնորհավորել էր գարնան գալուստը։



© NEWS.am STYLE