Մի Քիմը լավ է, մի քանիսն՝ ավելի լավ. նոր ֆոտոշարքում Քիմ Քարդաշյանին մերկացրել են եւ «կլոնավորել» 

10:13   13 մարտի, 2019

«Քարդաշյանների ընտանիք» ռեալիթի-շոուի աստղ Քիմ Քարդայան-Ուեսթը նկարահանվել է Carolina Lemke գերմանական ապրանքանիշի գովազդային արշավում։ Հայուհին լուսանկարները հրապարակել է Instagram-ի իր էջում։

Քանյե Ուեսթի կինը երեք լուսանկար է հրապարակել, որոնցում «կրկնօրինակել են» Քիմի։ Հեռուաստաաստղի շուրթերը ներկված են վառ գույնով, նա սեւ ներքնազգեստ եւ կոստյում է կրում։ Քիմ Քարդաշյանը կրում է նաեւ ֆոտոշարքի գլխավոր աքսեսուարը՝ նորաձեւ ակնոցներ, որոնք տարածված էին անեւ 1900-ականների վեջին եւ 2000-ականների սկզբին։

Ֆոտոշարքի հեղինակները Մերտ Ալասը եւ Մարկուս Պիգոտն են։ Ի դեպ, նոր հավաքածուն ստեղծվել է աստղի հետ համատեղ։

Մոտակա ժամանակներում ապրանքը հնարավոր է գնել կայքում։ «Շուտով։ Հետեւիր իմ տեսլականին»,- գրել է Քարդաշյանը։



© NEWS.am STYLE