Ով է այս երեխան. առանց դիմահարդարման Քարդի Բին դեռահասի է հիշեցրել

11:11   13 մարտի, 2019

Հայտնի սկանդալային երգչուհի Քարդի Բին (իսկական անունը՝ Բելկալիս Մարլենիս Ալմանզար) նկատել են առանց դիմահարդարման։ Նա հազիվ է հասցրել վերադառնալ Մեքսիկայում շքեղ հանգստից եւ միանգամից հայտնվել է պապարացիների «նշանառության» տակ։

Լրագրողները «Գրեմմի»-ի 26-ամյա մրցանակակրին նկատել են Նյու Յորքում՝ մենքենայից իջնելու ընթացքում, անվտանգության բազմաթիվ աշխատակիցների շրջապատում։ Քարդի Բին սպորտային հագուստով էր եւ առանց դիմահարդարման։ Նա կերպարն ամբողջացրել էր վառ մատնահարդարմամբ եւ արծաթագույն աքսեուարներով, հայտնում է «Դեյլի մեյլ»-ը։

Օգտատերերին շոկի է ենթարկել երգչուհուն տեսքը, քանի որ նրան սովորել են տեսել բոլորովին այլ կերպարներում։ Քարդի Բին հայտնի է ոչ միայն իր հաջողակ սինգլներով եւ սկանդալային լինելով, այլեւ էպատաժային ոճով. նա միշտ վառ դիմահարդարմամբ եւ արտասովոր սանրվածքներով, որոնք ցուցադրում է համերգների ընթացքում եւ սոցիալական ցանցերում։ Այս անգամ հրապարակված լուսանկարներում նա նման է դեռահասի՝ բարակ հոնքեր, մեծ շուրթեր եւ մաքուր մաշկ։

Լուսանկարները՝ SplashNews



© NEWS.am STYLE