Օգտատերերը վստահ են՝ Քիմ Քարդաշյանը կրկնօրինակում է Նաոմի Քեմփբելի վինտաժային կերպարները

19:46   13 մարտի, 2019

Ամեն ինչ սկսվեց այն պահից, երբ Քիմ Քարդաշյանը հանրությանը ներկայացավ վինտաժային զգեստով, որը 1996թ.-ին պոդիումի վրա ցուցադրել էր Նաոմի Քեմփբելը։ Օգատերերը դրանից հետո բազմաթիվ ապացույցներ են գտել, որ Քիմը կրկնօրինակում է Նաոմիի կերպարները։

Ընտանիքի ընկերոջ հարսանեկան արարողությանը մասնակցելու համար Քիմն ընտրել էր Versace ապրանքանիշի զգեստը։ Օգտատերերը միանգամից գտել են լուսանկարը, որում Նաոմին ցուցադրության ընթացքում փայլում է նմանատիպ հագուստով։

Նրանցից մեկը մի ամբողջ հետաքննություն է արել եւ համադրել լուսանկարները, որոնցում հստակ երեւում է՝ Քիմը կրկնօրինակում է Նաոմիի վինտաժային կերպարները։

«Առաջին անգամ՝ պատահականություն, երկրորդ անգամ՝ համընկնում, երրորդ անգամ՝ օրինաչափություն»,- մեկնաբանություններում գրել է նորաձեւության փորձագետը։

Նրա հրապարակումը գրավել է այլ օգտատերերի ուշադրությունը եւս։ Նրանք Քիմին մեղադրել են «պլագիատի» մեջ՝ նշելով, որ նա կարող էր ասել, որ գաղափարն իրենը չէ։



© NEWS.am STYLE