Պենելոպա Քրուզը կազմվածքն ընդգծել է Chanel-ի կարճ զգեստով

11:57   13 մարտի, 2019

Մադրիդում կայացել է ռեժիսոր Պեդրո Ալմոդովարի «Ցավ եւ համբավ» ֆիլմի պրեմիերան։ Իսպանացի ռեժիսորի ֆիլմում գլխավոր դերերում հանդես են եկել 44-ամյա Պենելոպա Քրուզը եւ 58-ամյա Անտոնիո Բանդերասը։

Իսպանիայի ամենասեքսուալ դերասանուհին երեկոյի համար ընտրել էր Chanel ապրանքանիշի կարճ զգեստը։ Իդեալական կերպարն ամբողջացնում էին բարձրակրունկներն ու Chanel-ի կաշվե պայուսակը։ Դերասանուհին վառ գույնով ընդգծել էր շուրթերը։

Նշենք, որ ֆիլմի պաշտոնական պրեմիերան նախատեսված է մարտի 22-ին։

Աղբյուրը եւ լուսանկարները՝ Elle, Instagram



© NEWS.am STYLE