«Մոնթեն մամային աշխատանքի է ճանապարհում». Անաիս Սարդարյանը՝ որդու հետ

13:11   13 մարտի, 2019

Դերասանուհի Անաիս Սարդարյանը կիսվել է ջերմ ընտանեկան կադրով։ Դերասանուհին հրապարակում է արել իր միկրոբլոգում՝ տեղադրելով իր եւ որդու՝ Մոնթեի լուսանկարը։

«Մոնթեն մամային աշխատանքի է ճանապարհում»,- հրապարակումը մեկնաբանել է դերասանուհին։

Ավելի վաղ դերասանուհին կրկին կիսվել էր իր եւ որդու լուսանկարով։ Անաիս Սարդարյանը դեղին բլուզ է կրում եւ գրկել է փոքրիկին։ Դերասանուհին լուսանկարը չէր մեկնաբանել, սակայն նրա էջը լի էր դրական մեկնաբանություններով։ Հետեւորդները նշել էին, որ փոքրիկը պարզապես հրաշք է։

 



© NEWS.am STYLE