Անդոյի կինը՝ Մերին, իր եւ որդու ինքնազգացողության եւ փոքրիկի անվան ընտրության մասին

14:07   13 մարտի, 2019

Երեկ՝ մարտի 12-ին, «Արմենիա» բժշկական կենտրոնում լույս աշխարհ է եկել դերասան Անդրանիկ Հարությունյանի երկրորդ զավակը:

Երջանիկ հայրիկն Instagram-ի իր էջում արդեն անդրադարձել է ուրախալի լուրին՝ գրելով.

«Հպարտ եմ, որ Հայ եմ ու արդեն ունեմ Հայ ԶԻՆՎՈՐ, իմս արդեն եկել ա: Դե ինչ ասեմ, Բարի Գալուստ, իմս»:

Ֆեյսբուքյան իր էջում որդու ծննդյան մասին հայտնել է նաեւ Անդոյի կինը՝ Մերի Հովհաննիսյանը.

«Բարի գալուստ, իմ հրաշք տղա»,-գրել է Մերին:

NEWS.am STYLE-ը շտապեց շնորհավորել դերասանին եւ նրա կնոջը՝ երկրորդ զավակի լույս աշխարհ գալու առթիվ: Մեզ հետ զրույցում Մերին նշեց, որ որդուն անվանակոչել են Գրիշա՝ ի պատիվ Անդոյի հայրիկի:

«Մենք մեզ շատ լավ ու երջանիկ ենք զգում: Ամեն ինչ հիասքանչ է»,-NEWS.am STYLE-ի հետ զրույցում նշեց Մերին՝ հավելելով, որ դուստրը՝ 6-ամյա Էլենը, դեռեւս չի տեսել եղբորը.

«Նրանց հանդիպումը կկայանա այսօր»,-նշեց նա:

NEWS.am STYLE-ը փոքրիկ Գրիշային մաղթում է անհոգ, խաղաղ եւ առողջ մանկություն:

Սյունե Առաքելյան

Լուսանկարները՝ NEWS.am STYLE-ի եւ Մերիի ֆեյսբուքյան էջից



© NEWS.am STYLE