Վաչե Թովմասյանի եւ կնոջ ջերմ լուսանկարը՝ Ամստերդամից

16:43   13 մարտի, 2019

Դերասան, հումորիստ Վաչե Թովմասյանը կիսվել է ջերմ ընտանեկան լուսանկարով։ Դերասանը նոր լուսանկար է հրապարակել Instagram-ի էջում։

Կադրում Վաչե Թովմասյանը պատկերված է կնոջ՝ Գայանեի հետ։ Ըստ սոցիալական ցանցում կատարված նշման՝ լուսանկարն արվել է Նիդերլանդներում՝ Ամստերդամում։ Հրապարակման մեկնաբանություններում Վաչեն օգտագործել է «Ամստերդամ», «Սեր» հեշթեգերը։

Հիշեցնենք՝ ավելի վաղ Վաչե Թովմասյանը լուսանկար էր հրապարակել մայրիկի, կնոջ ու դստեր հետ։ «Իմ կյանքի 3 ամենակարևոր կանայք` Մամաս, կինս ու աղջիկս: Ես շնորհավորում եմ ձեր տոնը սիրելիներս: Սիրում եմ ձեզ հոգով, սրտով և ուղեղով»,- մեկնաբանություններում գրել էր նա։



© NEWS.am STYLE