Ջոնի Դեփի նախկին սիրելին խոստովանել է, որ իր բիսեքսուալությունը ծնողներին ստիպել է արտասվել

17:03   13 մարտի, 2019

32-ամյա դերասանուհի Էմբեր Հերդը՝ Ջոնի Դեփի նախկին կինը, անկեղծ պատմել է՝ ինչպես իր սեռական կողմնորոշումն ազդել կարիերայի եւ ընտանիքի հետ հրաբերութունների վրա։ 2010թ.-ին դերասանուհին խոստովանել է, որ բիսեքսուալ է։ Պարզվում է՝ դրանից հետո նրան սկսել են ավելի քիչ դերեր առաջարկել. ռեժիսորները կարծել են, թե նա չի կարողանա արժանահավատ կերպով հետերոսեքսուալ կնոջ մարմնավորել։

Սակայն Էմբերին ամենաշատը վշտացրել է ծնողների արձագանքը. նրա մայրն եւ հայրը ոչ մի կերպ չեն կարողացել համակերպվել դստեր նախընտրությունների հետ։

«Ես մեծացել եմ կրոնական ընտանիքում։ Ծնողներիս պատմում էի, որ լեսբի եմ, աթեիստ եւ բուսակեր։ Պատմում էի այն մասին, որ սիրահարված եմ եղել կնոջ։ Եվ տեսնում էի նրանց արցունքները։ Նրանք չգիտեին՝ ինչպես ընդունել դա, քանի որ իմ խոստովանությունը չէր համապատասխանում նրանց ընկալման համակարգին, որում ամեն բան կա՛մ լավ է, կա՛մ՝ վատ»,- South by Southwest փառատոնին հարցազրույցի ընթացքում խոստովանել է Հերդը։

Ժամանակի ընթացքում դերասանուհու ընտանիքնը նրան ընդունել է այնպիսին, ինչպիսին իրականում է։ Նրանք նույնիսկ աջակցել են դստերը Դալասում ԼԳԲԹ մրցանակի հանձնման արարողության ընթացքում։

Էմբեր Հերդը 2008-2011թթ. հանդիպել է լուսանկարիչ Թասեյ Վան Ռիի հետ։ Ավելի ուշ նա ամուսնացել է Ջոնի Դեփեի հետ։ 2016թ.-ին Հերդը հայտարարել է, որ Դեփն իր նկատմամբ բռնություն է գործադրել, իսկ 2017թ.-ին դերասանները պաշտոնապես ամուսնալուծվել են։ Բոլորովին վերջերս Ջոնի Դեփին հաջողվել է ապացուցել, որ նախկին կնոջը ծեծի չի ենթարկել։ Ավելին, դերասանը միլիոնավոր դոլարների պահանջով հայց է ներկայացրել զրպարտության համար։



© NEWS.am STYLE