ԱՄՆ-ում ձերբակալել են «Հուսահատ տնտեսուհիները» սերիալի հիմնական դերասանուհիներից մեկին

18:11   13 մարտի, 2019

Հետաքննությունների դաշնային բյուրոն կոռուպցիոն սկանդալի պատճառով ձերբակալել է դերասանուհի Ֆելիսիթի Հաֆմանին, որը «Հուսահատ տնտեսուհիները» սերիալի երկրպագուներին հայտնի է Լինեթ Սկավոյի դերով։ «Ասոշեյթիդ Փրես» գործակալությունը հայտնել է, որ դերասանուհի Լորին Լոկլինը եւ եւս 48 մարդ ներգրավված է խարդախության վերաբերյալ գործում։

Հրատարակության տվյալներով՝ սա ԱՄՆ պատմության ընթացքում ամենախոշոր խարդախությունն է։ Հետաքննությունների դաշնային բյուրոն պարզել է, որ հարուստ ծնողները խոշոր կաշառք են տվել, որպեսզի իրենց երեխաներն ընդունվեն երկրի ամենահեղինակավոր ուսումնական հաստատությունները։

Հաֆմանը 15 հազար դոլար է վճարել՝ դստերը քոլեջներից մեկն ընդունելու համար։ Այդ պատճառով նրան ձերբակալել են եւ 250 հազար դոլար գրավի գումար սահմանել։

Սխեմայում ներգրավված է եղել ծնողների հատուկ ցանկ, որոնց համար երեխաների ընդունվելն ուսումնական հաստատություններ արժեցել է 200 հազար դոլարից մինչեւ 6.5 մլն դոլար։ Վճարներն ընդունել է Key Worldwide Foundation կազմակերպությունը, որն իբրեւ զբաղվել է շրջանավարտներին պատրաստելով։

Ամերիկացի դերասանուհի Ֆելիսիթի Հաֆմանը հայտնի է դարձել «Հուսահատ տնտեսուհիները» սերիալի Լինեթ Սկավոյի կերպարով։ Այդ դերի համար նա «Էմմի» մրցանակի է արժանացել։ Հաֆմանը նկարահանվել է այլ հայտնի ֆիլմերում եւս։ 2006թ.-ին նա արժանացել է «Ոսկե գլոբուս» մրցանակի եւ նոմինացվել «Օսկար»-ի՝ «Տրանսամերիկա» դրամայում գլխավոր դերի համար։ Այժմ նա ապրում է Լոս Անջելեսում եւ դաստիարակում երկու երեխաներին։

 



© NEWS.am STYLE