Շողեր Թովմասյանը հրապարակել է Գրիշա Աղախանյանի եւ որդու լուսանկարները

18:49   13 մարտի, 2019

Դերասանուհի Շողեր Թովմասյանը կիսվել է ջերմ ընտանեկան կադրերով։

Հաղորդավար, շոումեն Գրիշա Աղախանյանի կինը լուսանկարներ է հրապարակել իր միկրոբլոգի Stories բաժնում, ուր ցանկացած տեղեկատվություն հասանելի է ընդամենը 24 ժամ, ինչից հետո անհետանում է։ Կադրերում պատկերված են նրա որդին եւ ամուսինը՝ Գրիշա Աղախանյանը։ Շողեր Թովմասյանը հրապարակումը չի մեկնաբանել, միայն սրտիկների տեսքով սմայլիկներ է օգտագործել։

Հիշեցնենք՝ ավելի վաղ Շողեր Թովմասյանը ջերմ շնորհավորել էր ամուսնու ծննդյան օրը։ «Էսօր լավ Երեւանցու, լավ մարդու ու լավ ամուսնու ծնունդն է։ Շնորհավոր ծնունդդ, իսկական Երեւանցի»,- մեկնաբանություններում գրել էր նա։



© NEWS.am STYLE