Գարուն, Քայլի, դիմահարդարում (վիդեո)

10:11   15 մարտի, 2019

Գարնանային առավոտ․ կանայք շտապում են աշխատանքի եւ գործերն ավարտին հասցնելու։ Ժամանական է թեթեւ դիմահարդարում անել։ Ինչպե՞ս։ Vogue-ի Youtube-յան բլոգում այժմ հնարավոր է գարնանային դիմահարդարման վերաբերյալ օգտակար խորհուրդներ ստանալ Քայլի Ջեններից։

Մոդելը կադրում հայտնվել է գարնանային կերպարում՝ վարդագույն ստվերաներկ, նյուդ երանգի շրթներկ։ Կերպարն առավել առօրյա դարձնելու համար Քայլին կադրում մաքրում է ստվերաներկը եւ կերպարն առավել առօրյա դարձնելու համար սլաքներ է նկարում աչքերին եւ անփայլ շրթներկ քսում։

«Դիմահարդարումն ինձ օգնում է ավելի լավ, ինքնավստահ զգալ։ Դա արվեստի ձեւ է եւ արտահայտչամիջոց։ Բացի այդ՝ կոսմետիկա օգտագործելն ուրախ է, ինձ համար դա նման է չելենջի»,- ասել է Ջենները՝ խոստովանելով, որ սիրում է փոխել կերպարները։

View this post on Instagram

A post shared by Kylie Jenner News (@kyliesnapchat) on

Քայլին Instagram-ում կիսվել է նաեւ մեկամյա դստեր՝ Սթորմիի մասնացկությամբ տեսանյութով․ փոքրիկը փորձում է դիմահարդարել աստղային մայրիկին․․․ Օգտատերերը ենթադրել են, որ նա կգնա մայրիկի հետքերով՝ կստեղծի իր ծրագիրն ու միլիարդատեր կդառնա։



© NEWS.am STYLE