«Ասում են՝ ես հղի՞ եմ։ Այո՛, ես հղի եմ». Լեդի Գագան մեկնաբանել է տեղեկությունները

12:11   14 մարտի, 2019

Լեդի Գագան վերջապես մեկնաբանել է իր հղիության վերաբերյալ տեղեկությունները։ Հիշեցնենք՝ տեղեկություններին էին պտտվում այն մասին, որ 32-ամյա երգչուհին երեխայի է սպասում դերասան Բրեդլի Քուփերից, ում հետ նկարահանվել է աղմուկ բարձրացրած «Աստղը ծնվեց» ֆիլմում։

Նրանց զուգերգը՝ «Shallow» կատարումը, «Օսկար» մրցանակաբաշխության ընթացքում առավել գրգռեց երկրպագուների երեւակայությունը։ Նրանք սկսեցին մտածել, որ աստղերի միջեւ ինչ-որ բան կա, եւ այդ «ինչ-որ բանը», վստահաբար, դուր չի գա Քուփերի սիրելիին՝ Իրինա Շեյքին։ Օգտատերերը նույնիսկ կատակել էին ու Քուփերին խորհուրդ տվել մրցանակաբաշխությունից հետո տուն չգնալ։

Լեդի Գագան Twitter-ում գրել է․ «Ասում են՝ ես հղի՞ եմ։ Այո՛, ես հղի եմ։ Վեցերորդ ալբոմով»։

Նոր աշխատանքի մասին տեղեկությունը Լեդի Գագան առաջին անգամ է հայտնում։ Պատահական չէ, որ Գագայի հրապարակմանն ի պատասխան նրանք գրել են․ «Շուտ լույս աշխարհ բեր նրան», «Հույս ունեմ՝ պտղաջրերը հոսել են», «Մենք պատրաստ ենք»… Երգչուհին առայժմ չի հայտնել՝ երբ կթողարկվի նոր սկավառակը։  

Լուսանկարները՝ GettyImages, The Economic Times



© NEWS.am STYLE