Վառ դիմահարդարում եւ շքեղ զգեստ․ հմայիչ Արմինկայի նոր լուսանկարը

10:58   14 մարտի, 2019

Երգչուհի Արմինկան, ով տեւական ժամանակ է՝ բնակություն է հաստատել ԱՄՆ-ում, ներկայացրել է իր գրավիչ ու շքեղ կերպարը։

Արմինկան նոր լուսանկար է հրապարակել Instagram-ում, որում կրում է սեւ զգեստ։ Վերնամասում այն զարդարված է փայլերով։ Երգչուհին վառ դիմահարդարմամբ է, մուգ գույնով ընդգծված են շուրթերը։ «Ողջյույն»,- մեկնաբանություններում գրել է Արմինկան։

Հիշեցնենք՝ ավելի վաղ երգչուհին հանդես էր եկել ոճային կերպարում: Նա կրում էր այս տարվա թրենդ համարվող օձի պրինտով երկարափեշ զգեստ, կաշվե բաճկոն, գլխարկ, արեւային ակնոց։ Լուսանկարին կից երգչուհին գրել էր․ «Երբ վերջապես եղանակն արեւոտ է»։



© NEWS.am STYLE