«Եթե ձկանը դատեք, որ նա ծառ չի կարողանում բարձրանալ, նա իր ամբողջ կյանքը կապրի՝ մտածելով, թե դա հիմար գաղափար է». Ալբերտ Էյնշտեյն

14:39   14 մարտի, 2019

1879 թ-ի մարտի 14-ին աշխարհում ծնվել է աշխարհը փոխած եւ հայտնագործություններով հագեցրած ամենաազդեցիկ մարդկանցից մեկը՝ Ալբերտ Էյնշտեյնը: Ծնունդով գերմանացի ֆիզիկոսը զարգացրել է հարաբերականության ընդհանուր տեսությունը, ինչի համար Էյնշտեյնին հաճախ համարում են ժամանակակից ֆիզիկայի հայր:

Ալբերտ Էյնշտեյնը 20-րդ դարի ամենաազդեցիկ ֆիզիկոսն է եղել, եւ վստահ կարելի է ասել՝ նա մինչ օրս ապրած ամենահայտնի գիտնականն է աշխարհում: Համոզված ենք՝ շատերը կարդացել են գիտնականի հայտնի մտքերը, որոնցից անվերջ կարելի է սովորել: Իսկ եթե դեռ չեք հասցրել դա անել, ապա NEWS.am STYLE-ը 10 ազդեցիկ միտք է առանձնացրել ֆիզիկոսից, որոնք առաջարկում ենք ձեր ուշադրությանը:

«Յուրաքանչյուր-ոք հանճար է, բայց եթե դուք ձկանը դատեք նրա համար, որ նա ծառ չի կարողանում բարձրանալ, նա իր ամբողջ կյանքը կապրի՝ մտածելով, թե դա հիմար գաղափար է»:

«Շատ քիչ մարդիկ են տեսնում սեփական աչքերով եւ զգում սեփական սրտով»:

«Պատկերացումն ավելի կարեւր է, քան գիտելիքը: Գիտելիքն ունի սահմաններ, իսկ պատկերացումն ավելի մեծ է, քան ամբողջ աշխարհը»:

«Իշխանության հանդեպ չգիտակցված հարգանքը ճշմարտության ամենամեծ թշնամին է»:

«Հաշվելու ենթակա ոչ ամեն ինչն է հաշվելի, եւ ամեն ինչ չէ, որ հաշվում ենք, հաշվելի է»:

«Դժվարության մեջտեղում գտնվում է հնարավորությունը»:

«Այն մարդը, որը երբեք չի սխալվել, ոչ մի նոր բան կյանքում չի փորձել»:

«Կրթությունն այն է, ինչ մնում է դպրոցում սովորածը մոռանալուց հետո»:

«Մի սեղան, մի աթոռ, մրգով լի ափսե եւ ջութակ՝ ուրիշ էլ ի՞նչ է մարդուն պետք երջանիկ լինելու համար»:

«Կյանքը նման է հեծանիվ քշելուն: Հավասարակշռությունդ պահպանելու համար պետք է շարունակես շարժվել»:



© NEWS.am STYLE