Հայաստանը տեսած հոլիվուդցի Մայքլ Քեյնը նշում է 86-ամյակը. նրա մասնակցությամբ 5 ֆիլմ, որոնք առաջակում ենք դիտել

15:36   14 մարտի, 2019

Հոլիվուդյսան հայտնի դերասան Մայքլ Քեյնն այսօր՝ մարտի 14-ին, նշում է ծննդյան 86-ամյակը:

Բոլորս էլ երեւի հիշում ենք 2017 թ-ի սեպտեմբերի 21-ը, երբ դերասանի թվիթերյան գրառումն իրարանցում առաջացրեց ամբողջ Հայաստանում՝ «Ինչպե՞ս՝ եւս մեկ հոլիվուդցի մեր երկրո՞ւմ»: Իսկ Մայքլն ընդամենն իր հետեւորդներին բարեւել էր «գեղեցիկ» Հայաստանից:

Հոլիվուդյան աստղի հայաստանյան այցը կարճ էր եւ հայտնի քչերին: Բայց դրանով նա եւս մեկ անգամ ամբողջ աշխարհին ցույց տվեց Հայաստանի գեղեցկությունն ու ուշադրություն սեւեռեց մեր երկրի վրա, ինչը խոստովանեք՝ միշտ էլ հաճելի է:

Եվ չմոռանանք, որ Մայքլ Քեյնը Հոլիվուդի ամենաազդեցիկ եւ հայտնի դեմքերից է, որը տարիներ շարունակ էկրաններին փայլում է բազմազան կերպարներով: Այսօր դերասանի ծննդյան առթիվ՝ մեր կինոցանկն ընդգրկում է նրա մասնակցությամբ հետաքրքիր ֆիլմերից մի քանիսը: Ահա՝ լավ երեկո անցկացնելու հրաշալի տարբերակ NEWS.am STYLE-ի կողմից:

«Գողերի արքան»/King of Thieves

«Խավարի ասպետը»/The Dark Knight

«Հեռանալ գեղեցիկ»/Going in Style

«Վերացնել Քարթերին»/Get Carter

«Կողոպուտ իտալական ձեւով»/The Italian Job

Լուսանկարը՝ Twitter-ից



© NEWS.am STYLE