«Միշտ ոճային». Մարտա Կիրակոսյանի նորաձեւ կերպարը

17:51   14 մարտի, 2019

Երգչուհի Մարտա Կիրակոսյանը, ով առանձնանում է իր ոճային կերպարներով, նոր լուսանկար է հրապարակել՝ ներկայացնելով առօրյա ոճը։

Երգչուհին կադրը տեղադրել է իր միկրոբլոգում. նա ամբողջությամբ սեւ հագուստ է կրում։ Երիտասարդ երգչուհին սեւ բլուզը համադրել է ջինսե վերարկուի եւ նույն երանգի ակնոցի հետ։ Մարտայի էջը լի է դրական մեկնաբանություններով։ Հետեւորդները նշել են, որ նա միշտ շատ ոճային է։

Ավելի վաղ NEWS.am STYLE-ի հետ զրույցում Մարտան պատմել էր, թե ինչպես է անցել իր եւ ֆիթնես-մարզիչ Նահապետ Խաչատրյանի հարսանիքը, ինչպես է ընտրել հարսանեկան զգեստն ու ինչպես է իրեն զգում նոր կարգավիճակում:



© NEWS.am STYLE