Վերադարձ մանկություն. համացանցում է հայտնվել «Ալադին»-ի առաջին պաշտոնական թրեյլերը

18:03   14 մարտի, 2019

Համացանցում է հայտնվել Disney ընկերության «Ալադին» ֆիլմի առաջին պաշտոնական թրեյլերը, որի համաշխարհային պրեմիերան տեղի կունենա մայիսի 22-ին։

Ֆիլմը պատմում է փողոցային կողոպտիչ Ալադինի պատմությունը, որը երազում է ամուսնանալ արքայադուստր Ժասմինի հետ։ Միեւնույն ժամանակ խարդախ Ջաֆարը սկսում է կախարդական լամպի որոնումները։ Սակայն միայն Ալադինը կարող է գտնել եւ բացել գաղտնի քարանձավը։ Այդ պատճառով նա դառնում է չարագործի թիրախը։

Ֆիլմի գլխավոր դերակատարներն են Մենա Մասուդը, Նաոմի Աքթոը եւ Ուիլ Սմիթը։ Ռեժիսորը տաղանդավոր Գայ Ռիչին է։

Ֆիլմի հիմնական խաղաքարտն օրիգինալ մուլտֆիլմի կադրերն են, այդ թվում Ալադինի եւ Ժասմինի թռիչքը գորգով։

Ավելի վաղ համացանցի օգտատերերին շոկի էր ենթարկել Ջինի դերակատարի ընտրությունը։ Երկրպագուների կարծիքով՝ թխամորթ Ուիլ Սմիթը կապույտ գույնով վախեցնող տեսք ունի։



© NEWS.am STYLE