Շոկ. Քորթնի Քարդաշյանի նախկին սիրելին անտարբե՞ր չէ նրա քրոջ՝ Քլոեի հանդեպ

20:11   14 մարտի, 2019

Քորթնի Քարդաշյանի նախկին ամուսինը եւ նրա երեխաների հայրը՝ Սքոթ Դիսիկը, Instagram-ում արտասովոր հրապարակում է արել։ Բիզնեսմենը հրապարակել է 34-ամյա Քլոե Քարդաշյանի լուսանկարը եւ նրան սեր խոստովանել։

 

«Ամբողջ շաբաթ սպասել եմ՝ սրանով կիսվելու համար»,- մակագրություններում հայտնել է Դիսկիը։ Նա նաեւ օգտագործել է WCW հեշթեգը (Woman Crush Wednesday), որի միջոցով օգտատերերը հրապարակում են կանանց լուսանկարները, որոնցով հիանում են եւ հրապարակումն անում բացառապես չորեքշաբթի օրերին։

Լուսանկարում Քորթնին սեքսուալ կոմբինեզոն է կրում։ «Մերկ» հագուստը, որը գոտկատեղի հատվածում բացվածք ունի, ընդգծել է նրա կազմվածքը։

Ամուսնու՝ Տրիստան Թոմփսոնի դավաճանությունից հետո Քլոե Քարդաշյանը նախընտրում է բացառապես վառ եւ անկեղծ զգեստներ։

Քորթնի Քարդաշյանը Սքոթ Դիսկի հետ ամուսնացած է եղել 2006-2015թթ.։ Նրանք այժմ ընկերական հարաբերություններ ունեն։ Նախկին զույգը երեք երեխա ունի՝ 10-ամյա Մեյսոնը, 6-ամյա Պենելոպան եւ 4-ամյա Ռեյնը։



© NEWS.am STYLE