Էկոլոգիական Բոնդ․ նոր ֆիլմում հայտնի լրտեսը կվարի էլեկտրամոբիլ

22:17   14 մարտի, 2019

Ջեյմս Բոնդի մասին նոր ֆիլմում գլխավոր դերակատար Դենիել Քրեյգը կվարի Rapide E Aston Martin էլեկտրամոբիլը։

Ըստ The Sun պարբերականի աղբյուրների նման որոշման  հեղինակն ու նախաձեռնողը Բոնդի մասին սպասվող ֆիլմի ռեժիսոր Քերի Ֆուկունագան է, որն ակտիվ ելույթներ է ունենում շրջակա միջավայրի պահպանման մասին։ Ֆիլմի ստեղծողները վստահ են, որ «ժամանակն է Բոնդին նստեցնել մթնոլորտը ոչ մի կերպ չաղտոտող մեքենա»։

Ի դեպ, էլեկտրամոբիլին հատուկ ուշադրություն են դարձրել․ Rapide E պատրաստվում է ներգրավվել ֆիլմի հիմնական էքշն տեսարաննեից մեկում։ Բացի այդ, մեքենան հագեցած կլինի բարձր տեխնոլոգիական գաջետներով։ Ֆիլմի ստեղծողներն արդեն բանակացություններ են վարում Aston Martin-ի հետ։

Rapide E-ն Aston Martin-ի առաջին էլեկտրամոբիլն է, որի արժեքը սկսվում է 250հազար ֆունտ ստերլինգից։ Այն թողարկվել է ընդհամենը 155 օրինակով։

Առաջին անգամ Ջեյմս Բոնդը նստել է բենզինով շարժիչով Aston Martin-ի ղեկին «Goldfinger» ֆիլմում։

25-րդ ֆիլմում Ջեյմս Բոնդը Shatterhand աշխատանքային անունն ունի։ Նկարահանումները կսկսվեն ապրիլ ամսից։ Փետրվարին հայտնի էր դարձել, որ ֆիլմում բացասական գլխավոր դերը կկերտի «Օսկար»-ի մրցանակակիր Ռամի Մալեքը։ Ֆիլմը պլանավորվում է թողարկվել 2020թ․-ին։ Ըստ ասեկոսեների այս ֆիլմում Դենիել Քրեյգը վերջին անգամ կկերտի Ջեյմս Բոնդի դերը։  

Աղբյուրը՝ Esquire



© NEWS.am STYLE