«Երջանկությունը մեր ներսում է». Սիլվա Հակոբյան

18:42   14 մարտի, 2019

Երգչուհի Սիլվա Հակոբյանը ներկայացել է մեղմ կերպարում։

Երգրչուհին նոր լուսանկար է հրապարակել Instagram-ի Stories բաժնում, ուր ցանկացած տեղեկատվություն հասանելի է ընդամենը 24 ժամ։ Սիլվա Հակոբյանը նուրբ դիմահարդարմամբ է։ «Երջանկությունը մեր ներսում է»,- հրապարակումը մակագրել է երգչուհին։

Հիշեցնենք՝ ավելի վաղ Սիլվա Հակոբյանն անդրադարձել էր մամուլում տարածված մշակույթի նախարարության տեղեկանքին, որում, ի թիվս այլ կառույցների, առաջարկվում է լուծարել նաեւ Երգի պետական թատրոնը։ «Երբ որդեգրում եք որեւիցե նպատակ, նախ հոգեպես պետք է անցնեք այդ ճանապարհը, եթե ոչ` ուրեմն արդեն պարտված եք։ Երգի Պետական Թատրոնը, մեր սիրելի Գրիգորիչի գլխավորությամբ` եղել է, կա ու կլինի»,- գրել էր նա։



© NEWS.am STYLE