Քեյթ Բեքինսեյլը՝ սեքսուալ սեւ բոդիով

23:04   14 մարտի, 2019

45-ամյա Քեյթ Բեքինսեյլը երկրպագուներին ուրախացրել է նոր կադրով, որում կերպարանք է ընդունել սեւ, փայլուն, ժանյակավոր, խորը դեկոլտեով բոդիով։ Սեքսուալ կերպարը համալրեն են լոքոններն ու դիմահարդարումը, որտեղ շեշտը դրված է եղել աչքերի վրա։

Թե ինչ հանգամանքներում է լուսանկարն արված եղել հայտնի չէ, սակայն լուսանկարին կից գրառման հատվածում Քեյթն իրեն անվանել է ջրմուղագործ։

«Կարճ ժամանակահատված ինձ փորձեցի ջրմուղագործի դերում եւ ոգեշնչող պարի դասեր տվեցի», - պատմել է աստղը։

Հետեւորդները գնահատել են դերասանուհու կրքոտ եւ խիզախ լուսանկարը, նույնիսկ առաջարկել են փոխել բոյֆրենդին։ Այժմ Քեյթը հանդիպում է 25-ամյա Փիթ Դեւիդսոնի հետ։ Վերջերս հումորիստը հյուրընկալվել է Saturday Night Live հաղորդմանը, որտեղ կատակ է արել իր եւ դերասանուհու տարիքային տարբերության մասին։ Երիտասարդը նշել է, որ դա իրեն ընդհանրապես չի անհանգստացնում։

Լուսանկարները՝ Legion-media



© NEWS.am STYLE