Շքեղ երեկոյան զգեստ. Իննա Խոջամիրյանի գրավիչ կերպարը

21:47   14 մարտի, 2019

Երիտասարդ դերասանուհի Իննա Խոջամիրյանը ներկայացել է իր շքեղ կերպարը։

Իննան, ով այս ընթացքում հանդես է գալիս «Էլենի օրագիրը 2» հեռուստասերիալում, Instagram-ում նոր լուսանկար է հրապարակել, որում ներկայացել է շքեղ զգեստով։ Երեկոյան զգեստն ընդգծել է նրա գեղեցիկ կազմվածքը։ Դերասանուհին կերպարն ամբողջացրել է վառ դիմահարդարմամբ։

Հիշեցնենք՝ ավելի վաղ դերասանուհին ներկայացել էր առանց դիմահարդարմար եւ շքեղ ծաղիկների շրջապատում։ «Բոլոր ժամանակների Ռեմարկը կասեր. «Կնոջը կամ պետք է աստվածացնել, կամ թողնել հեռանալ: Միջին դրություն գոյություն չունի:»....Շնորհավորում եմ գեղեցիկ սեռի բոլոր ներկայացուցիչներին այս գեղեցիկ տոնի կապակցությամբ...Թող Ձեզ սիրեն, Աստվածացնեն, փայփայեն, շահեն ու պահեն...ԳՈՆԵ ՄԻ ԱՄԻՍ»,- հրապարակմանը կից գրել էր դերասանուհին։

 



© NEWS.am STYLE