«Մարդիկ ժպտում են միայն այն ժամանակ երբ երջանի՞կ են»․ Քրիստինա Եղոյան

23:44   14 մարտի, 2019

Երգչուհի, «Ֆուլ Հաուս» սիթքոմից եւ «Դեպի երազանք» հեռուստասերիալից հայտնի դերասանուհի Քրիստինա Եղոյանը ներկայացրել է գրավիչ կերպարում։

Հրապուրիչ դերասանուհին նոր լուսանկար է հրապարակել Instagram-ում, որում կրում է սեւ, ուսը բաց զգեստ։ Լուսանկարին կից Քրիստինան հարց է ուղղել իր հետեւորդ-երկրպագուներին․ «Մարդիկ ժպտում են միայն այն ժամանակ երբ երջանի՞կ են», - գրել է նա։

Հիշեցնենք՝ ավելի վաղ դերասանուհին ցուցադրել էր իր շքեղ ոճը։ Քրիստինան սպիտակ զգեստ էր կրում, որն ընդգծում է գեղեցիկ կազմվածքը։ Կերպարն ամբողջացրել էին խոշոր ականջօղերը եւ վառ դիմահարդարումը։ 



© NEWS.am STYLE