Մայքլ Ջեքսոնի մասին սկանդալային ֆիլմը դիտելուց հետո Գլյուկոզան պատմել է մանկապիղծի հետ իր հանդիպման մասին

11:13   15 մարտի, 2019

Երգչուհի Նատալյա Չիստյակովա–Իոնովան, որը հայտնի է Գլյուկոզա մականվամբ, դեռահասության տարքում կարող էր մանկապիղծի զոհ դառնալ։ Այս մասին նա հայտնել է Instagram-ի իր էջում։  

«Ես շոու-բիզնեսում եմ 14 տարեկան հասակից եւ կասեմ, որ մի անգամ հանդիպել եմ նման մարդու։ Բայց ինձ հետ էր մայրս, ով ասաց, որ այդ մարդու համարից կվերցնի բոլոր անհրաժեշտ փաստաթղթերը։ Վախենում եմ պատկերացնել՝ ինչ տեղի կունենար, եթե չնկատեր այդ պահը»,- գրել է երգչուհին։

Գլյուկոզային նման հրապարակում անելու դրդել է վավերագրական «Լքելով Նեվերլենդը» ֆիլմը, որը պատմում է Մայքլ Ջեքսոնի մանկապղծության մասին։ Երգչուհին խոստովանել է, որ ֆիլմն իրեն շոկի է ենթարկել եւ օգնել տեսնել՝ ինչպես ընկնելով աստղի ազդեցության տակ՝ մարդիկ կարող են կորցնել իրավիճակի վերահսկողությունը։ Արտիստը նաեւ հավելել է, որ ամեն դեպքում փոփ աստղին հանճար է համարում, որը ծնվում է «հազարամյակի ընթացքում մեկ անգամ։

«Կյանքում բարին ու չարը միշտ ձեռք ձեռքի տված են քայլում։ Միեւնույն մարդը կարող է հրեշ եւ փրկիչ լինել։ Հնարավոր է՝ ինչ-որ մեկին այդ կործանված հոգիները զոհ թվան երաժշտական ժառանգության եւ բարի գործերի համար, որոնք Մայքլը թողել է»,- նշել է երգչուհին։

«Լքելով Նեվերլենդը» վավերագրական ֆիլմը պատմում է Ջեքսոնի սեռական ոտնձգտության մասին անչափահասների նկատմամբ։ Երգչի հարազատները դատական գործընթաց են սկսել HBO ընկերության դեմ։

Ֆիլմում առաջին անգամ կենդանի ապացույցներ են ներկայացվել, որ փոփ արքան անտարբեր չի եղել երիտասարդ տղաների նկատմամբ. 36-ամյա Ուեյդ Ռոբսոնը եը 40-ամյա Ջեյմս Սեյֆչակը հայտնի փոփ արքային մեղադրել են մանուկ հասակում մի քանի տարի շարունակ իրենց բռանաբարելու մեջ։



© NEWS.am STYLE