Ամալ Քլունին միջոցառման մասնակիցներին հիացրել է ուսը բաց հագուստով

11:46   15 մարտի, 2019

Ջորջ եւ Ամալ Քլունիներ սկսել են առավել հաճախ այցելել երեկույթների։ Որպես կանոն՝ բարի նպատակների համար։ Օրերս զույգը ներկայացել էր արքայազն Չարլզի ընթրիքին, որը կազմակերպվել էր Բուքինգհեմյան պալատում։ Այս անգամ եւս նրանք բարեգործական միջոցառման է մասնակցել։

People’s Postcode Lottery-ի կողմից կազմակերպված գալա երեկույթի ընթացքում Քլունի զույգին մրցանակ է հանձնվել միջազգային մակարդակում նրանց հումանիտար ավանդի համար։ Լուսանկարվելու ընթացքում Ջորջ Քլունին գրկել էր Ամալին, որը կրում էր  Stella McCartney ապրանքանիշի կապույը կոմբինեզոն, որը զարդարված էր մեծ կաշվե գոտով։

Կերպարն ամբողջացրել էին Christian Louboutin ապրանքանիշի բարձրակրունկ կոշիկները, ինչպես նաեւ վագրային պրինտով պայուսակը։ Ժամանակն է Ամալ Քլունիին մրցանակ հանձնելու ոչ միայն պրոֆեսիոնալ հաջողությունների, այլեւ հրաշալի ճաշակի համար։

Աղբյուրը՝ Harper's Bazaar

Լուսանկարները՝ Getty images 



© NEWS.am STYLE