Եվա Ռիվասը մարզական հագուստով ընդգծել է կազմվածքը

12:13   15 մարտի, 2019

Հմայիչ երգչուհի Եվա Ռիվասը նոր լուսանկար է հրապարակել ու ցույց տվել գեղեցիկ կազմվածքը։

Երգչուհին սելֆին տեղադրել է իր միկրոբլոգում։ Կադրն արվել է մարզասրահում, երգչուհու մարզական հագուստն ընդգծել է նրա կազմվածքը։ «Մարզումնե՞ր գիշերային ժամերին։ Ոչ մի կերպ չեմ հասնում Արթուր Բորոդային, որպեսզի նա ինձ մանրամասն ներկայացնի սպորտային կյանքի իսկությունը։ Նա ասում է, որ սպորտը պետք է առանց ալկոհոլի լինի, բայց նրա մարտավարությունն ինձ դուր չի գալիս»,- մեկնաբանություններում կատակել է Ռիվասը։

Հիշեցնենք՝ ավելի վաղ հրապարակված լուսանկարի մեկնաբանություններում Ռիվասը գրել էր. «Նրանք նախ արմատներով հանում են սրտերը, հետո հետ դնում՝ հույս ունենալով, որ դրանք կրկին կսկսեն զարկել եւ կյանք տալ։ Ինքս էլ չգիտեմ՝ ինչու այսօր արթնացա այս մտքերով... բայց դա ճիշտ է եւ շատ տխուր։ Գիշերն այլեւս Մակդակ չեմ ուտի, դա է մեղավոր»,- մեկնաբանություններում գրել է հմայիչ երգչուհին։



© NEWS.am STYLE