Մահացել է One Direction խմբի նախկին մենակատար Լուի Թոմլինսոնի 18-ամյա քույրը

13:03   15 մարտի, 2019

Սրտի նոպայի պատճառով մահացել է One Direction խմբի նախկին մենակատար Լուի Թոմլինսոնի քույրը։ Ֆելիսիթին ընդամեն 18 տարեկան էր։

Page Six պորտալի հաղորդմամբ՝ աղջկա ինքնազգացողությունը հանկարծակի վատացել է, եւ նա կորցրել է գիտակցությունը Լոնդոնում գտնվող իր բնակարանում։ Տարածքում գտնվողներից մեկը հասցրել է շտապօգնություն կանչել։ Հիվանդանոց տեղափոխելու ճանապարհին բժիշկները մի քանի անգամ վերակենդանացման միջոցառումներ են կատարել, սակայն ապարդյուն. Ֆելիսիթին մահացել է։

Ֆելիսիթին Լուիի կրտսեր քույրն է։ Նա սովորում էր եւ դիզայների կարիերա կառուցում։ Մտերիմների ու հարազատների խոսքով՝ նա երբեք առողջական խնդիրներ չի ունեցել։ Երգիչը դեռեւս ոչ մի կերպ չի մեկնաբանել տեղի ունեցածը։

Լուիի համար սա ճակատագրի առաջին հարվածը չէ. երկու տարի առաջ լեյկեմիայի դեմ տեւական պայքարից հետո մահացել է նրա մայրը՝ 43-ամյա Ջոաննա Դիկինը։



© NEWS.am STYLE