Եվա Լոնգորիա՝ նա, ով գիտի՝ ինչպես լինել սեքսուալ «տնային տնտեսուհի» (ֆոտո)

15:15   15 մարտի, 2019

Այսօր՝ մարտի 15-ին, ամենակրքոտ եւ սեքսուալ դերասանուհիներից մեկը՝ Եվա Լենգորիան, նշում է ծննդյան 44-ամյակը:

Իր դերասանական կարիերան Եվան սկսել է` նկարահանվելով «Բեւեռլի-Հիլզ, 902110» հեռուստասերիալում, որտեղ մարմնավորում էր ուղեկցորդուհու: Այդ դերը շատ փոքրիկ էր, բայց դա էլ էր բավական, որպեսզի նրան  նկատեին եւ տարբեր հեռուստասերիալներում նկարահանվելու առաջարկներ անեին: Հեռուստասերիալների այս շղթան բերեց նրան, որ 2004 թ-ին Եվային առաջարկեցին նկարահանվել «Հուսահատ տնտեսուհիները» սերիալում, որն էլ ճակատագրական եղավ գեղեցկուհու կյանքում` նրա առջեւ դռներ բացելով դեպի գեղարվեստական ֆիլմի աշխարհ: 2006 թ-ին Լոնգորիան առաջին անգամ նկարահանվեց հոլիվուդյան  ֆիլմում: «Պահակը» կոչվող ֆիլմում նրա խաղընկերն էր հանրահայտ Մայքլ Դուգլասը: Սա արդեն իսկ խոստումնալից սկիզբ էր մեքսիական արմատներ ունեցող դերասանուհու հոլիվուդյան կարիերայի համար:

Բացի ֆիլմերում նկարահանվելուց` Լոնգորիան նաեւ մասնակցում է ամենահայտնի բրենդների գովազդային արշվներին: Նրան տարբեր պարբերականներ բազմիցս անվանել են աշխարհի ամենագեղեցիկ կին:

Իրեն հաջողություն բերած «Հուսահատ տնտեսուհիները» հեռուստասերիալում Եվան մարմնավորում էր Գաբրիել Սոլիսի կերպարը, որն ի տարբերություն ֆիլմի մյուս տնային տնտեսուհիների՝ աչքի էր ընկնում ընդգծված ոճով եւ սեքսուալությամբ:

NEWS.am STYLE-ը համացանցում գտել է ամենասեքսուալ տնային տնտեսուհու ամենահետաքրքիր կերպարներից մի քանիսը: Նրա հերոսուհին առաջարկում է բոլոր տնտեսուհիներին միշտ շպարվել ու ողջ հմայքով դիմավորել աշխատանքից տուն վերադարձող իրենց ամուսիններին:  



© NEWS.am STYLE