Իվետա Մուկուչյանի հմայիչ լուսանկարները՝ Նյու Յորքից

17:15   15 մարտի, 2019

Միշտ ոճային երգչուհի Իվետա Մուկուչյանն ԱՄՆ-ում է եւ արդեն հասցրել է մի քանի լուսանկար հրապարակել։

Երգչուհին նոր լուսանկարներ է տեղադրել իր միկրոբլոգում՝ հերթական անգամ ցուցադրելով իր հմայիչ կերպարը։ Իվետան կարմիր բլուզ է կրում, որը համադրել է սեւ տաբատի եւ կաշվե բաճկոնի հետ։ Կերպարն ամբողջացրել են երկարաճիտ կոշիկները եւ փոքրիկ պայուսակը, որը սեզոնի թրենդերից մեկն է։

Հիշեցնենք՝ ավելի վաղ Իվետա Մուկուչյանը լուսանկար էր հրապարակել ամերիկացի հայտնի երգչուհի, «Գրեմմի»-ի մրցանակակիր Գլորիա Գեյնորի հետ։ «Լեգենդի հետ: Տիկին Գլորիա Գեյնոր»,- սոցիալական ցանցում արված հրապարակմանը կից գրել էր երգչուհի Իվետա Մուկուչյանը։



© NEWS.am STYLE