Հմայիչ ու ոճային. Անահիտ Կիրակոսյանի նոր լուսանկարը

18:48   15 մարտի, 2019

Հումորային նախագծերից եւ սիթքոմներից հայտնի դերասանուհի Անահիտ Կիրակոսյանը ներկայացրել է իր ոճային կերպարը։

Դերասանուհին նոր լուսանկար է տեղադրել իր միկրոբլոգում, որում կոստյում է կրում։ Այն հետաքրքիր բացվածք ունի ուսի հատվածում։ Կերպարն ամբողջացրել է նուրբ դիմահարդարումը։ «Բարի լույս»,- լուսանկարի մեկնաբանություններում գրել է դերասանուհին։

Հիշեցնենք՝ ավելի վաղ Անահիտ Կիրակոսյանը սեւ-սպիտակ գունավորմամբ լուսանկար էր հրապարակել, որի մեկնաբանություններում գրել էր. «Սերը համբերող է, քաղցրանում է. սերը չի նախանձում, չի ամբարտավանում, չի գոռոզանում, չի հանդգնում, իրենը չի փնտրում, չի գրգռում, չարը չի խորհում, անիրավության վրա չի ուրախանում, այլ ուրախանում է Ճշմարտության վրա. ամեն բանի դիմանում է, ամեն բանի հավատում է, ամեն բանի համար հույս է տածում, ամեն բանի համբերում։ Սերը երբեք չի սպառվում... Մնում են հավատը, հույսը, սերը, սրանք՝ երեքը, և սրանցից մեծը սերն է»։



© NEWS.am STYLE