Քիմ Քարդաշյանը գայթակղիչ կերպարով լուսանկարվել է հանդերձասենյակում

19:06   15 մարտի, 2019

Բոլորը գիտեն, որ 38-ամյա Քիմ Քարդաշյանը նորաձեւության մոլի հետեւորդ է։ Ռեալիթի շոուի աստղը հաճախ է անկեղծ հագուստով լուսանկարներ հրապարակում հանդերձասենյակից։ Այս անգամ հրապարակված կադրում պայուսակների եւ կոշիկների հավաքածուն տեսանելի է գրեթե ամբողջությամբ։ Հեռուստաաստղը պարծեցել է ոչ միայն հանդերձասենյակով, այլեւ գայթակղիչ հագուստով ցուցադրել է կազմվածը։

Քանյե Ուեսթի կինը լուսանկար է տեղադրել Instagram-ում, որում սեքսուալ դիրքով է եւ կրում է սպիտակ անկեղծ զգեստ, որը մեջքի հատվածում բացվածք ունի։ Կիպ հագուստն ընդգծել է ռեալիթի-շոուի աստղի շքեղ կազմվածքը։

Նկատելի է Hermes, Fendi, Louis Vuitton եւ այլ համաշխարհային ապրանքանիշերի պայուսակների հավաքածուն, որի մասին երազում են շատերը։ Քարդաշյանի կոշիկների հավաքածուն եւս նախանձ է առաջացնում։

Քիմ Քարդաշյանը վերջին շրջանում ներկայանում է վինտաժային զգեստներով, սակայն պարզվել է, որ նա կրկնօրինակում է Նաոմի Քեմփբելի կերպարները, որոնցով վերջինս փայլել է 90-ականներին։



© NEWS.am STYLE