Յուլյա Նաչալովայի վիճակը սրվել է

17:39   15 մարտի, 2019

Արդեն մի քանի օր է՝ բժիշկները պայքարում են երգչուհի Յուլյա Նաչալովայի կյանքի համար։ Ըստ Telegram-ի Mash ալիքի տվյալների՝ Յուլյա Նաչալովայի մոտ սիրտ-անոթային անբավարարություն է զարգացել։ Աղբյուրը նշում է, որ բուժումը հարկավոր է շտապ վերանայել։ Բժշկական կոնսիլիում է հրավիրվել։

Ավելի վաղ հաղորդվում էր, որ Յուլյա Նաչալովաի մոտ առկա է երիկամային անբավարարություն, թոքերի այտուց եւ պնեւմոնիա։ Բացի այդ՝ երգչուհին հիվանդ է շաքարային դիաբետով եւ կարմիր գայլախտով։ Բարեբախտաբար, ուղեղի այտուցը, որը լրատվամիջոցները վերագրում էին նրան, չի հաստատվել։

Մտերիմները գերադասում են չխոսել Յուլյա Նաչալովայի վիճակի մասին։ Երգչուհու պաշտոնական ներկայացուցիչ Աննա Իսաեւան խոստովանել է, որ վիճակը է ծանր է, եւ հարազատներն անհանգստացած են նրա վիճակով։ Սակայն կոնկրետ ախտորոշման մասին չի խոսել։ Ընդ որում, տեղեկատվություն է տարածվել, որ Յուլյա Նաչալովային տեղափոխել են մասնագիտացված կլինիկա։



© NEWS.am STYLE