Հասմիկ Խոջյանի վառ ու գունավոր կերպարը

19:49   15 մարտի, 2019

Երիտասարդ դերասանուհի Հասմիկ Խոջյանը ներկայացել է վառ կերպարում։

Դերասանուհին նոր լուսանկար է հրապարակել Instagram-ի Stories բաժնում, ուր ցանկացած տեղեկատվություն հասանելի է ընդամենը 24 ժամ, ինչից հետո անհետանում է։ «Էլենի օրագիրը 2» սերիալում հանդես եկող դերասանուհին կարմիր զգեստ է կրում, որը համադրել է կանաչ բաճկոնի հետ։ Կերպարն ամբողջացրել է բաց գույնի գլխարկը։

Հիշեցնենք՝ ավելի վաղ դերասանուհին ներկայացրել էր իր նոր կերպարը։ Հասմիկ Խոջյանը վանդակավոր տաբատ էր կրում, որը համադրել էր մոխրագույն տոպի հետ։ Կերպարն ամբողջացրել էին գանգուրները եւ արեւային ակնոցը։ «Խենթի շարքից՝ գարնանային տրամադրությամբ»,- մեկնաբանություններում գրել էր դերասանուհին։



© NEWS.am STYLE