Հայտնի է դարձել, թե ընտանիքում ինչպես են անվանում Քրիս Ջեներին

22:09   15 մարտի, 2019

Քրիս Ջեները ոչ միայն բազմազավակ մայր եւ տատիկ է, այլեւ հաջողակ բիզնես-լեդի։ Նա ոչ միայն թողարկում է իր բյութի հավաքածուները, այլեւ որպես մենեջեր աշխատում է իր բոլոր երեխաների համար (ըստ չհաստատված լուրերի հենց Քրիսն է մի քանի տարի առաջ համացանց տեղադրել Քիմի հայտնի տեսանյութը, որն էլ վերջինիս աստղ դարձրեց)։

Քրիսը կարողանում է իր երեխաների շուրջ ստեղծված յուրաքանչյուր սկանդալից գումար վաստակել։ Եվ դրա համար նրա ընտանիքում իրենց անվանում են մամաջեր (մայր եւ մենեջեր- momager)։ Ի դեպ, հենց այսպես է անվանվել Kylie Cosmetics  բրենդի Քրիս Ջեների հետ հավաքածուն։

Հավաքածուն թողարկվել է անցած տարի՝ մայրերի օրվա առթիվ։ Նրա մեջ մտնում էին ութ մինի-շրթներկ, ստվերաներկ, քոնթուրինգի համար միջոցներ, շրթներկ, ինչպես նաեւ շուրթերի համար նախատեսված փայլ։



© NEWS.am STYLE