«10 տարվա հարազատ ընկերներ...». Աստղիկ Սաֆարյանը՝ Գարիկ Պապոյանի հետ

21:45   15 մարտի, 2019

Երգչուհի Աստղիկ Սաֆարյանը լուսանկար է հրապարակել Գարիկ Պապոյանի հետ՝ նշելով, որ արդեն տեւական ժամանակ է՝ ընկերներ են։

Երգչուհին համատեղ կադրը հրապարակել է Instagram–ում եւ գրել. «10 տարվա հարազատ ընկերներ...»։ Ի դեպ, երգչուհին ցույց է տվել նաեւ իր ոճային կերպարը։ Նա կրում է կապույտ զգսեստ, որը համադրել է դեղին բաճկոնի հետ։ Կերպարն ամբողջացրել են խոշոր աքսեսուարները։

Հիշեցնենք՝ ավելի վաղ Աստղիկ Սաֆարյանը ներկայացել էր շքեղ տեսքով։ Երգչուհին կրում էր սեւ զգեստ, սպիտակ, երկար պիջակ, բարձրակրունկներ եւ լայնեզր գլխարկ։



© NEWS.am STYLE