Վառ դիմահարդարում, հմայիչ կերպար․ Դիանա Գրիգորյանի նոր լուսանկարը

22:39   15 մարտի, 2019

Սցենարիստ, հաղորդավարուհի, նաեւ դերասանուհի Դիանա Գրիգորյանը իր Instagram-ում ներկայացնում է ոչ միայն հրապուրիչ լուսանկարներ, տեսանյութեր, այլեւ իր մտորումներով կիսվում է երկրպագու-հետեւորդների հետ:

Այս անգամ դերասանուհի-սցենարիստը միկրոբլոգի իր էջում նոր լուսանկար է հրապարակել, որում ներկայացել է հմայիչ կերպարում։ Կանացի Դիանան վառ դիմահարդարմամբ է, կրում է սեւ կիսաշրջազգեստո եւ սպիտակ վերնաշապիկ։ Ժպիտ պարգեւող լուսանկարին կից գրավիչ Դիանա Գրիգորյանը մեկնաբանություն չի թողել։

Դերասանուհի-սցենարիստն ավելի վաղ հրապարակել էր արխիվային լուսանկար, որում, կրում էր վառ կարմիր, կարճ զգեստ եւ բարձրակրունկներ։ Դիանան գեղեցիկ լուսանկարին կից գրառում չէր կատարել։



© NEWS.am STYLE